ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ հրապարակել է Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու որոշումը։
«Սույն գործով մեղադրյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով մինչև 2024 թվականի հունվարի 15–ը»։
Պաշտպանության կողմը ժամանակ է խնդրել՝ նախագահողին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ Աշոտյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել` վերանայելու և փոխելու կալանքը` որպես խափանման միջոց կիրառելը։
Նշենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: