ԱՄՆ-ը ռազմական օգնություն կարող է ցուցաբերել և կցուցաբերի և՛ Իսրայելին, և՛ Ուկրաինային․ Օսթին

Միացյալ Նահանգների վարչակազմը ռազմական օգնություն «կարող է ցուցաբերել և կցուցաբերի» և՛ Իսրայելին, և՛ Ուկրաինային։ Այս հայտարարությունն արել է Բրյուսելում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրան հարցրել են, թե արդյոք Իսրայել զենք ուղարկելու ջանքերը կարող են խանգարել Ուկրաինային ռազմական օգնություն տալուն։

«Ինչ վերաբերում է Ուկրաինային և Իսրայելին ռազմական օգնություն տալու մեր կարողությանը, մենք, անշուշտ, կարող ենք անել երկուսն էլ, և մենք դա կանենք», – ասել է Օսթինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել