Ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը և կահավորումը պետք է համապատասխանեն օրենսդրության, uտանդարտների, կանոնների և տեխնիկական շահագործման հրահանգների պահանջներին` երթևեկության անվտանգությանը և շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող մասով:
Ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում տրանսպորտային միջոցի սեփականատերը, այն օգտագործողը կամ օգտագործման իրավասություն ունեցող անձը: