Արցախցի բուժառուներից մեկը բուժումը շարունակելու համար տեղափոխվել է Իսպանիա

Նեղ մասնագիտական և համալիր բուժումն արտերկրում շարունակելու համար այսօր Իսպանիա է տեղափոխվել պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ բուժառու: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Բարձր գնահատելով մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմը և այս օրերին կատարած լայնածավալ ու բարդ աշխատանքը` առողջապահության նախարարությունը շարունակում է համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ:

Ծայրահեղ ծանր վիճակում Երևանի բժշկական կենտրոններ տեղափոխված շուրջ 2 տասնյակ պացիենտ, որոնց առողջական վիճակը մեր բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կայունացել է, տեղափոխվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Բելգիայի առաջատար բժշկական կենտրոններ` բուժումը շարունակելու», – նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել