Հրամանատարության հսկողությանը հանձնելն այն է, երբ զորամասի, զորամիավորման հրամանատարի, զինվորական հիմնարկի պետի վրա, որտեղ ծառայում է կամ զորահավաքներ կամ վարժահավաքներ է անցնում կասկածյալը կամ մեղադրյալը, պարտականություն է դրվում ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը: Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց հրամանատարության հսկողությանը հանձնելը կիրառելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը հրամանատարության ներկայացուցչին ծանոթացնում է հրամանատարության հսկողությանը հանձնելու մասին կայացված որոշմանը և նրան հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրան բացատրում է իր իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, ինչն արտացոլվում է արձանագրությունում: