Կարո՞ղ է արդյոք մեղադրյալը ստանալ քրեական գործի բոլոր նյութերը

Վարույթը իրականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալին տրամադրել գործի բոլոր փաստաթղթերը:

Եթե գործի համար նշանակություն ունեցող որևէ փաստաթուղթ կամ ապացույց գտնվում է մեղադրող կողմի մոտ, սակայն վերջինս հրաժարվում է այն հանձնել պաշտպանին կամ դատարանին, ապա դա հանգեցնում է կողմերի հավասարության սկզբունքի խախտման:

Այս հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ, ըստ կողմերի հավասարության սկզբունքի, նախաքննության և հետաքննության մարմիները պարտավոր են բացահայտել իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը հակառակորդ կողմին, կամ ապահովել, որպեսզի վերջիններիս համար դրանք մատչելի լինեն, քանի որ դա անհրաժեշտ է մեղադրյալին՝ իրեն արդարացնելու կամ մեղմ պատիժ սահմանելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել