Կողմերի հավասարության սկզբունքը բխում է մրցակցության սկզբունքից, ըստ որի` դատաքննությունը դիտվում է որպես մրցույթ մեղադրողի և պաշտպանության միջև, իսկ դատավորը չեզոք է, այսինքն, հանդես չի գալիս մեղադրողի կամ պաշտպանության կողմից և հետևում է, որպեսզի դատաքննության ընթացքում կողմերի իրավունքները և օրենքները չխախտվեն:
Նման իրավիճակում, երբ կողմերը փաստորեն մրցում են, խիստ կարևոր է հնարավորություն ստեղծելը, որպեսզի մրցող կողմերն իրենց պնդումները պաշտպանելիս հանդես գան հավասար դիրքերից: