Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց նյութակենցաղային և բուժսանիտարական ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով:
Անհատական օգտագործման նպատակով նրանց տրամադրվում են`
1) քնելու տեղ.
2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն.
3) ճաշարանային սպասք (սնունդ ընդունելու ժամանակ):
Ինչպես նաև համաձայն սահմանված նորմերի` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց տրվում են նաև`
1) օճառ.
2) հիգիենիկ թուղթ.
3) գրենական պիտույքներ (թուղթ, գրիչ).
4) լրագրեր.
Մենախուցը մաքրելու առարկաներ և կենցաղում օգտագործվող այլ առարկաներ ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց տրվում են կարգապահական մեկուսարանի հերթապահի հսկողությամբ: Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք անձնական հիգիենայի համար ապահովվում են տաք ջրով: Մենախցում օդի ջերմաստիճանը +180 C-ից ցածր չպետք է լինի: Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձինք փոխադրվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում հատուկ հիվանդասենյակներում: