Իսրայելում ՀՀ դեսպանությունը Գազայի գոտու անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին և մնալ իրենց կացության վայրերում։ Այս մասին հայտնում են Իսրայելում ՀՀ դեսպանությունից։
«Դեսպանությունը մշտական կապի մեջ է իսրայելյան իշխանությունների և ՀՀ ԱԳՆ հետ և նոր զարգացումների դեպքում կիրազեկի ՀՀ քաղաքացիներին»,–ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։