Օրենքը սպառիչ սահմանել է այն բոլոր միջանկյալ դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով:
Մասնավորապես` վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա վարչական դատարանի կայացրած հետևյալ միջանկյալ դատական ակտերը`
1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
2) վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժելու մասին.
3) հայցադիմումը վերադարձնելու մասին.
4) հայցի ապահովման, հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.
5) գործի վարույթը կասեցնելու մասին.
6) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.
7) վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.
8) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին.
9) դատավարական ժամկետները երկարաձգելու մասին.
10) նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի քննությանը չմասնակցած անձանց դիմումով դատական ակտը վերանայելու դիմումների վերաբերյալ որոշումը:
Վերոգրյալ 1-3-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված` սկզբնական ներկայացման օրը:
Վարչական դատարանի մյուս միջանկյալ դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն:
Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ դատարանի կայացված որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով: