Ով է տրամադրում կատարողական թերթ արբիտրաժի վճռի հիման վրա

Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը:

Կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը, պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ ստացականի հանձնմամբ (այսուհետ` պատշաճ ձևով), տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանն իրավունք ունի մերժել կատարողական թերթ տալը «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում ճանաչման ենթակա միջազգային արբիտրաժի վճռի և որոշման կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է այդ վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել