Ապաստան հայցողն այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն է, որը, օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց է ներկայացրել:
Ապաստան հայցող է համարվում նաև Կոնվենցիան ստորագրած որևէ պետության կողմից փախստական ճանաչված անձը, որը Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց է ներկայացրել:
Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստանի հայց ներկայացրած օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը մինչև ապաստանի ստացման համար իր դիմումի մասին վերջնական որոշում կայացնելը համարվում է ապաստան հայցող և Հայաստանի Հանրապետությունում օգտվում է ապաստան հայցողների` օրենքով սահմանված բոլոր իրավունքներից: