«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն Հայաստանի կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ Արցախից բռնի տեղահանված անձանց սննդով և հիգիենիկ պարագաներով ապահովելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն է փոխանցել ավելի քան 62 միլիոն դրամ։
Այս ընթացքում ընտանիքներին սննդի և հիգիենիկ պարագաների 400-ից ավելի փաթեթ է տրամադրվել։