Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին oրենքի համապատասխան տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության oրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշման հիման վրա: Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են դատարանի որոշումն ստանալուց հետո` երկու աշխատանքային oրվա ընթացքում, քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները:
Արգելվում է մասնակիցներին տեղեկացնել նրանց մասին կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի մասին:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից վերլուծվելու արդյունքում, եթե պարզվում է, որ տեղի է ունեցել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, ապա Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմին: