Արցախից տեղափոխված երեխաների մոտ 40 տոկոսն արդեն տեղավորվել է Հայաստանի դպրոցներում

Արցախից  Հայաստան տեղափոխված երեխաների գրեթե 40 տոկոսն արդեն տեղավորվել է հայաստանյան դպրոցներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ կրթական ու առողջապահական խնդիրների լուծման գործընթացին զուգահեռ պետությունը շարունակում է հետևողական լինել Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի նկատմամբ:

«Բոլոր համայնքներում և մարզերում նրանց տրամադրվում են տաք սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղամիջոցներ, ինչպես նաև զուգահեռ կազմակերպվում է կրթական գործընթացը»,- հավելեց Բաղդասարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել