Ինչպե՞ս է որոշվում ամուսինների ազգանունը ամուսնության գրանցման ժամանակ

Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում)։

Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով կամ այնպիսի ազգանունով, որը պարունակում է կնոջ և ամուսնու ազգանունը միաժամանակ։

Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավելի և գրառվում է գծիկով (օրինակ՝ այրը՝ Սողոմոնյան, կինը՝ Կիրակոսյան, ընդհանուր ազգանունը՝ այրը՝ Սողոմոնյան-Կիրակոսյան, կինը՝ Սողոմոնյան-Կիրակոսյան):

Եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ մարմինը մերժում է ամուսինների խնդրանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել