Ազատ տնտեսական գոտի ներմուծվող ապրանքների ձեռքբերման կարգը

Ազատ տնտեսական գոտի ներկրվող՝ Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքները, այդ թվում՝ շինարարություն, ինչպես նաև շենքերի շահագործում իրականացնելու նպատակով ձեռք բերված ապրանքները նախ հայտարարագրվում են «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր արտահանում վերամշակման համար», «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով, որից հետո ազատ տնտեսական գոտու շահագործողը կամ կազմակերպիչն այդ ապրանքները հայտարարագրում է «ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով։

Ազատ տնտեսական գոտի այլ երկրներից ներմուծվող ապրանքներն ազատ տնտեսական գոտու շահագործողը կամ կազմակերպիչը հայտարարագրում է «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել