Եվրոպական դատարան դիմելու վերաբերյալ

Թիվ 11 արձանագրությամբ փոփոխված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հիմնադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Կոնվենցիայի ցանկացած մասնակից պետություն կարող է Դատարան դիմել Կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների դրույթների ցանկացած ենթադրվող խախտման հարցով, որը թույլ է տվել Կոնվենցիայի մեկ այլ մասնակից պետություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավասու է քննության առնելու և լուծելու միայն այն իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ գանգատներ, որոնց պաշտպանությունն երաշխավորված է Եվրոպական կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով:

Դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները և վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ կայացվել է ներպետական վերջնական որոշումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի գանգատի սեփական ձևաթուղթը, որը դիմումատուն պետք է օգտագործի Դատարան դիմելիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել