ՀՀ փոխարտգործնախարարը ՄԱԿ–ի բարձր հանձնակատարի հետ խոսել է Արցախից բռնի տեղահանվածների մասին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Ժնևում հանդիպել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Վահե Գևորգյանը բարձր հանձնակատարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ խմբ․)  ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են  Արցախից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության հարցերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել