Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը հանձնվեց ՀՀ կառավարությունը․ դեսպան

Այսօր Հայաստանի դեսպանատան նոր շենքը հանձնվեց ՀՀ կառավարությունը։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։

«Շնորհակալ եմ Arundel Group-ի նախկին սեփականատերերին այս շենքի հարուստ պատմությունը ներկայացնող գիրքը մեզ նվիրելու համար։
Հուսով եմ, որ այս շենքը, որը գտնվում է Սենտ Ջեյմսի պատմական թաղամասում, նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Դեսպանատան պաշտոնական բացումը տեղի կունենա մոտ ժամանակներս»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 7-ի որոշմամբ Հայաստանը Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում, դեսպանության համար 17 միլիոն ֆունտ ստեռլինգով 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում անշարժ գույք ձեռք բերեց։

«…Բա ասում ենք դիվանագիտություն, բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը: Մեր դիվանագիտությունը՝ մի զբոսայգու մեջ իշաոտնուկ դրած, վրան նստած է, մի հատ էլ մեր դրոշը վերևում կախած է, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է: Եվ իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ:

Եվ դա չի կարելի և անթույլատրելի է, անհասկանալի է, որ մենք Մեծ Բրիտանիայում մինչև այսօր այդ վիճակում ենք. մի տեղ տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ, մի տեղ պատուհանը չկա: Չի կարելի, հասկանո՞ւմ եք, սա անթույլատրելի է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել