Միրզոյանն ու Բորելը քննարկել են Արցախում էթնիկ զտումներն ու տարածաշրջանային իրավիճակը

Գրանադայում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` քննարկելով  Արցախում էթնիկ զտումների հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը X-ի իր էջում տեղեկացրել է, որ խոսել են նաև Հայաստան- ԵՄ գործընկերության օրակարգային թեմաների և դրա հետագա ընդլայնման մասին։

«Ինչպես բոլոր հանդիպումներում, ուշադրության կենտրոնում էին Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) էթնիկ զտումներն ու այն պայմանները, որոնք ստիպել են հայերին լքել ԼՂ-ն (Արցախի Հանրապետություն՝ խմբ․)։ Քննարկվել է տարածաշրջանային ընդհանուր իրավիճակը»,-հայտնել է Միրզոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել