Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Նորվեգիայի վարչապետների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի գրասենյակից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հունաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ հայությանը և ընդգծել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը Սլովենիայի վարչապետ Ռեբորտ Գոլոբի, Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավիե Բեթթելի, Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստորեյի հետ ևս քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել