Բռնի տեղահանված ավելի քան 99.300 անձ արդեն հաշվառվել է Հայաստանում

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 99 342 մարդ արդեն հաշվառվել է։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ Հայաստան ժամանածների թվի մեջ փոփոխություն չի եղել (100 632 անձ)։

«Ժամանած անձանցից 73 453-ը տեղաբաշխված են տարբեր մարզերում։ Նրանցից մոտ 51 000-52000 անձի կացության հարցը լուծվել է։ Մնացած դեպքերում պետությունն օժանդակություն է տրամադրել` սնունդ, հիգիենայի պարագաներ և այլն»,– ասել է Բաղդասարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել