Տեղական հանրաքվեն տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության կարևոր հարցերով քվեարկությունն է: Տեղական հանրաքվեն լավագույն հնարավորություններից է ապահովել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:
Տեղկան հանրաքվեի կարող են դրվել Սահմանադրությամբ նախատեսված և օրենքովտեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված, ինչպես նաև օրենքով նախատեսված հարցերը:
Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն այդ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև տվյալ համայնքի ավագանին և ղեկավարը:
Համայնքները միացնելու կամ առանձնացնելու հարցով ՀՀ կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ:
Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող առնվազն 5 քաղաքացի կարող են ձևավորել տեղական հանրաքվեի անցկացման նախաձեռնող խումբ (այսուհետ՝ նախաձեռնող խումբ):