Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին մեղադրեց պատմությունը լավ չիմանալու համար․ «Արցախն առաջին անգամ չի հայաթափվել, եթե պատմություն մի քիչ իմանայիք, դա չէիք ասի, հետևաբար, մնացած հետևությունները համարում եմ այդ չիմացության հետևանք»։
Գրիգորյանը, նշենք, ասել էր, թե Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախն առաջին անգամ հայաթափվեց: Նիկոլ Փաշինյանը դիմելով Աննա Գրիգորյանին՝ ասաց. «Հիստերիկ կրիզի նոպաներ եք ցույց տալիս»:
«Եկեք ձեզ տանեմ… հեսա կասեի հա, մի հատ հանգստացեք», – ասաց Փաշինյանը, ինչից հետո ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին:
Մանրամասները՝ տեսանյութում։