«Եռաբլուր լացողներ, Եռաբլուրի կեսը սեփականաշնորհել էիք»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը

Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ մի հաճելի մայրաքաղաք, կամ Վարդաշեն. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Բարեկամական կարճ խորհուրդ՝ հեռացե՛ք»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Վերջում լավ վանկարկեցիք, բայց տպավորություն չգործեցիք, հաջորդ ժամանակ, եթե ամբողջ խմբակցությունով ասեք «հե-ռա-ցե՛ք», գուցե քաղաքական ազդեցություն կունենա երկրում քաղաքական իրավիճակի վրա… Մինչև որոշակի սահման հանդուրժող եք, բայց երբ սահմանն անցավ, ում պետք է Վարդաշեն՝ կուղարկենք Վարդաշեն, ում պետք չի ուղարկել Վարդաշեն՝ կուղարկենք ոչ Վարդաշեն», – ասաց նա։

Փաշինյանը շարունակեց. «Ինչ վերաբերում է Բաքու գնալ-գալու տրամաբանությանը, ենթադրում եմ, որ այդքան վստահ ասում եք, գնալ-գալու ուղիները, ձևերը, կապուղիները, դուք լավ գիտեք, այդ թվում նաև ձեր քաղաքական ուժի ղեկավարի բազմամյա փորձից՝ Բաքու գնալ–գալու, տալու-առնելու և այլն և այդպես շարունակ․․․

Աղվան Վարդանյանը արձագանքեց, որ Փաշինյանը կարող է երջանիկ լինել, որ անձնական դաշտ չի մտնում։ «Բայց որ դուք կարող եք լինել բանսարկու, զրպարտիչ, դա նորություն չէ», – ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել