Կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու․ Նիկոլ Փաշինյան

Մինչև վերջին պահը, և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կառուցողական և լավատես էին տրամադրված, քանի որ կարծում էին, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու․ «Պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանալու՝ ոչ մեր մեղքով»:

Նիկոլ Փաշինյանը հաստատեց․ Գրանադա հայկական պատվիրակության այցելությունը չի չեղարկվել:

«Այնտեղ ունենալու ենք հանդիպումներ և փորձելու ենք մեր դիրքորոշումները ավելի դետալացված ներկայացնել:

Հուսով ենք՝ հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրելու։ Ցավում եմ, որ վաղն առիթ չեմ ունենա հայտարարելու, որ այդ կարևոր որոշումը կայացված է»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել