Երևան քաղաքում` հոկտեմբերի 2-ի կեսօրից հետո, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
