Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին սահմանամերձ գյուղեր ուղղորդելիս կարևոր է նրանց ճիշտ ինֆորմացիա տալ․ համայնքապետ

Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին սահմանամերձ գյուղեր ուղղորդելիս կարևոր է նրանց ճիշտ ինֆորմացիա տալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը։

«Տեղեկացնել, որ

1․սահմանամերձ գյուղում ապրող ընտանիքներին հիմա տրվում է 16 000 000 դրամ տուն կառուցելու համար։

Սա հույս է ներշնչում, որ ընտանիքը որոշ ժամանակ անց կապրի ոչ թե վարձով կամ ուրիշի տանը, այլ կունենա իր սեփական տունը։

2․Սահմանում ապրող մարդկանց կոմունալ վճարներն էլ կեսով չափ կատարում է պետությունը։

Այստեղ նաև անասուն պահելու, հողագործությամբ զբաղվելու հնարավորություններ կան, որոնք առաջին փուլում կօգնեն մարդկանց ոտքի կանգնել։

Սիրելի արցախցիներ, ես` որպես սահմանամերձ գյուղում ապրող մարդ, շատ լավ հասկանում եմ ձեր մտահոգությունները սահմանին մոտ ապրելու հետ կապված։ Բայց սահմանը մեր բոլորի շնորհիվ է ամրանում։

Մենք պարտավոր ենք միասնական լինել, իրար օգնելով հաղթահարել այս մեծ դժվարությունը։

Հենց միասնական լինելը, իրար ցավով ապրելը, ապրումակցելը մեզ կօգնի ոտքի կանգնել»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել