Թո՛ղ հայրենիք փրկենք․ մտածի՛ր առաջարկիս մասին․ Օսկանյանը՝ Փաշինյանին

Ադրբեջանն իր վայրագությունները վերագրում է տեռորիզմի դեմ պայքարին, բայց ՀՀ իշխանությունները լռում են, մինչդեռ, այդ ամենը տպավորվում է միջազգային հանրության մոտ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Ուզում եք ասել, որ Մինսկի խմբի համանախագահող երեք գերտերությունների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, երբ գալիս էին տարածաշրջան, հանդիպում ԼՂ ղեկավարության հետ՝ խոսում էին տեռորիստների հե՞տ, իսկապե՞ս։ Ձեր լռությունը հենց այդ բոլորի հակառակն է վկայում։ Ո՞ւր է ԱԳՆ-ն, ինչո՞ւ ձայն չեք հանում»,- ասել է նա։

Օսկանյանը հիշեցնում է, որ անգամ շատ ավելի դաժան պայմաններում, մեր պատմության որևէ ժամանակահատվածում Արցախը չի դատարկվել, սակայն այժմ այն դատարկվեց։

«Սա ՀՀ իշխանության վարած սխալ քաղաքականության արդյունքն է։ Վերջին հինգ տարիներին յուրաքանչյուր ճակատագրական փուլում մինչև Փաշինյանը ճակատագրական սխալ կաներ, նրան բազմաթիվ խորհուրդներ են տրվել՝ և՛ դիվանագիտական, և՛ ռազմագիտական՝ հրապարակային և կուլիսային: Նա արհամարհել է այդ բոլորը, և ունեցանք այս արդյունքը»,- ասել է նա:

Օսկանյանն ընդգծել է, որ այժմ հայրենիքը փրկելու հավանականությունը կա, և նա կարող է դա ներկայացնել հինգ կետերով։

«Թող հայրենիք փրկենք, դրա հավանականությունն այսօր ունենք։ Չեմ ուզում փակագծեր բացել, կարող եմ հինգ կետերով ներկացանել՝ ինչ պետք է անել։ Սակայն, այնքան զգայուն են  այդ խնդիրները, որ հիմա չեմ կարող այդ կետերը բացել»։

Մանրամասն տեսանյութում՝

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել