Զրպարտության և վիրավորանքի թեման բավականին բարդ է, և շատ դեպքերում դժվար է լինում կողմնորոշվել՝ տվյալ իրավիճակում զրպարտանք, վիրավորանք առկա՞ է, թե՞ ոչ։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է փաստաբան Մարատ Ատովմյանը։
«Ըստ օրենքի՝ զրպարտչական, վիրավորական արտահայտությունները կամ պատկերները պետք է կրեն հրապարակային բնույթ։ Եթե դրանք եղել են անձնական տիրույթում, ըստ էության՝ չեն դիտվում որպես զրպարտություն կամ վիրավորանք։ Օրենքը նաև ասում է, որ դատական գործընթացի ժամանակ արված հայտարարությունները չեն դիտվում որպես զրպարտանք կամ վիրավորանք»,- ասել է նա։
Մանրամասն տեսանյութում՝