Արցախից բռնի տեղահանված 363 բուժառու այս պահին բուժում է ստանում Հայաստանի տարբեր բուժհաստատություններում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նրանցից 214-ը պայթյունից վնասվածքներ ստացած քաղաքացիներն են, իսկ 114-ը` ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածները։ Մյուսները տարբեր խրոնիկ կամ թերապևտիկ հիվանդություններով են մուտք գործել բուժհաստատություններ»,– նշել է նա։
Բաղդասարյանը նշել է, որ հիվանդների շրջանում բավականին մեծ թիվ են կազմում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք, իսկ վերակենդանացման բաժանմունքներում նաև երեխաներ կան, որոնց վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր։