ԼՂ-ից բռնի տեղահանված 100 514 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նրանցից 85 975-ն արդեն հաշվառվել են։ Վերջին տվյալներով՝ կառավարության կողմից տրամադրվող կեցավայրերից օգտվել են 48 649 անձ։ Արագածոտնի մարզում տեղակայվել է 2305 անձ, Արարատի մարզում՝ 12445, Արմավիրի մարզում՝ 4461, Գեղարքունիքի մարզում՝ 3996, Լոռու մարզում՝ 2686, Կոտայքի մարզում՝ 11 630, Շիրակի մարզում՝ 2275, Սյունիքի մարզում 4592, Վայոց Ձորի մարզ՝ 1937, Տավուշի մարզում՝ 2322»,- ասել է նա։