Գուրգեն Աֆրիկյանը՝ պրոբացիայի ծառայության պետի տեղակալ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սեպտեմբերի 28-ին հրաման է ստորագրել, որով Գուրգեն Աֆրիկյանին նշանակել է պրոբացիայի ծառայության պետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով պրոբացիայի ծառայության պետ Ա. Նիկոյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ին N /29.1.4/36848 գրությամբ ներկայացված առաջարկությունը․ հրամայում եմ՝ Գուրգեն Կարապետի Աֆրիկյանին նշանակել պրոբացիայի ծառայության պետի տեղակալ»,-նշվում է հրամանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել