Վերջին 4 ժամում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների թիվն ավելացել է 24-ով։ Ընդհանուր առմամբ արդեն Հայաստան է ժամանել 100 514 անձ։ Տեղեկությունը հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Այս պահին Հակարի կամուրջը հատել է 21 106 տրանսպորտային միջոց։ Այս ժամի դրությամբ արդեն իսկ ունենք 85 975 անձ, որոնք հաշվառվել են։ Նրանցից 49 տոկոսը արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 51-ը` իգական։ Հղիների թիվը կազմում է 222, հաշմանդամություն ունեցողներինը՝ 2105, վիրավորներինը՝ 283»,– ասել է Բաղդասարյանը։