Յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 100 հազար դրամ աջակցություն՝ անկախ տարիքից։ Այս մասին ասուլիսում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Որոշեցինք անկախ տարիքից դրամական աջակցություն ցուցաբերել, որը իրենք կօգտագործեն ամենակարևոր խնդիրները լուծելու համար։ Արդեն երեքշաբթի օրվանից կարող են դիմել։ Անչափահասների դեպքում ծնողները կարող են նշել, թե ում բանկային հաշվին են ցանկանում, որպեսզի գումարը փոխանցվի», – ասել է նա։
Խաչատրյանն ընդգծել է, որ արդեն բանկային քարտեր և հաշիվներ ունեցող անձանց համար այդ գործընթացը շատ ավելի արագ կընթանա։