Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ․ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձը ներկայացնում ենք ստորև։

«Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Հայաստանը կարևորում է բարեկամ Կիպրոսի հետ եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը։ Երկու երկրների միջև տարբեր մակարդակներով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու մեր հաստատուն հանձնառության մասին:

Ընդհանուր պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսխված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ամրանալ՝ ռազմավարական համագործակցության հիմք հանդիսա-նալով:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների փոխգործակցությունն էլ ավելի կամրապնդվի՝ ի շահ բարեկամ երկու ժողովուրդների»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել