Արցախից բռնի տեղահանված 100․483 անձ հատել է Հակարիի կամուրջը, 21,079 տրանսպորտային միջոց: Այս մասին հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Այս պահին հաշվառվածների թիվը 84․408 է»,- ասել է նա:
Բաղդասարյանի խոսքով՝ տեղահանվածների մոտ 45%-ն օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից: