Համազգային աղոթքի օր Արցախի համար Հոկտեմբերի 1-ին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի համար համազգային աղոթքի օր է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Այսօր դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, պատարագ կմատուցվի «Սուրբ Տրդատ» բաց խորանում։ Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։ Հրապարակվել է թեմեր տարվող մասունքների, սրբությունների ցանկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել