Կան դեպքեր, երբ անհայտ անձինք ներկայանում են ինչ-որ պետական մարմնի անունից և որոշակի տեղեկություններ են փորձում իմանալ, արդյունքում ներկայացողը, հետագայում այդ տեղեկությունները օգտագործելով, հնարավորություն է ստանում այդ դրանք օգտագործել ի վնաս պետության և հասարակության:
Այս ամենից ելնելով` ՀՀ Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում նշված արարքի համար:
Այսպես.
Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը, ինչպես նաև դատական և իրավապահ այլ մարմինների աշխատողների համազգեստը կամ վկայականն օգտագործելը, որը զուգորդվել է դրա հիման վրա հանցանք կատարելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: