Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, ու կարծես թե բոլորը սպասում են փախչելու իրենց հերթին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Մնացածը կա՛մ Հայաստանում են, կա՛մ ճանապարհին։
Ոչ ոք պատրաստ չէ ապրել ադրբեջանական ստրկության և դաժան սպառնալիքի.
Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ»,- գրել է նա։