27 396 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից

27 396 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից։ Այս մասին այսօր հայտարարել է Նազելի Բաղդասարյանը ասուլիսի ժամանակ։

«Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է  1617 անձ, Արարատի մարզում` 6139 անձ, Արմավիրի մարզում` 2749, Գեղարքունիքում` 2398, Լոռու մարզում` 1404, Կոտայքում` 7078, Շիրակում`1067, Սյունիքում` 2094, Վայոց Ձորում` 1613, Տավուշում` 1237 անձ»,–ասել է նա։

Բաղդասարյանն ընդգծել է, որ նախորդ օրվա համեմատ նկատելի է դրական դինամիկ ա և հույս է հայտնել, որ առաջիկայում շատ ավելի մարդիկ կդիմեն պետության կողմից կացարան ստանալու համար։

Հիշեցնենք, որ ամը 20։00–ի դրությամբ Արցախից 98 625 բռնի տեղահանված է ժամանել Հայաստան։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել