Ժամը 20։00–ի դրությամբ Արցախից 98 625 բռնի տեղահանված է ժամանել Հայաստան։ 20 892 տրանսպորտային միջոց է հատել Հակարիի կամուրջը։ Ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 74 382–ը հաշվառվել են»,–ասել է նա։
Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է նաև երեկ Կառավարության կողմից Արցախ ուղարկված ավտոբուսներին, որոնք պետք է Հայաստան բերեին տրանսպորտային միջոց չունեցող արցախահայերին։ Դրանց միջոցով արդեն 1560 մարդ հասել է Գորիս, իսկ թվով 46 ավտոբուսները նորից շարժվել են դեպի Ստեփանակերտ՝ ետադարձ ուղղությամբ կրկին մեկ երթ իրականացնելու համար։ Ավտոբուսներն արդեն հատել են Հակարիի կամուրջը և շուտով կհասնեն Ստեփանակերտ։
Նազելի Բաղդասարյանը հորդորել է զգոն լինել արցախահայերին, որպեսզի այդ ավտոբուսներով տեղափոխումը իրականացվի։