ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Տոկաևի խոսքերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու մտադրության մասին

Ռուսաստանը ակնկալում է Ղազախստանի հետ հետագա արդյունավետ աշխատանք՝ առանց արտաքին բացասական ազդեցության։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունները Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցների ռեժիմին հետևելու Աստանայի մտադրության մասին։

«Ակնկալում ենք, որ մենք կշարունակենք արդյունավետ աշխատել մեր ղազախ գործընկերների հետ՝ կանխելու բացասական արտաքին ազդեցությունները մեր բարիդրացիական հարաբերությունների վրա, ներառյալ առևտրատնտեսական համագործակցությունը, որը շատ լայնածավալ է և մեծ օգուտներ է բերում երկու երկրներին և լիովին համապատասխանում է իրենց ժողովուրդների շահերին»,- նշել են դիվանագիտական ​​գերատեսչությունից։

Նախարարությունն ընդգծել է, որ Մոսկվան չի միջամտում երրորդ երկրների հետ Ղազախստանի հարաբերություններին։ «Միևնույն ժամանակ, մենք ելնում ենք նրանից, որ Մոսկվայի և Աստանայի միջև կան մի շարք համաձայնագրեր, որոնք սահմանում են մեր հարաբերությունները որպես ռազմավարական գործընկերներ,  երկկողմ հարաբերությունները ներառում է կառուցողական փոխգործակցություն քաղաքականության և անվտանգության ոլորտներում՝ առևտուր, ներդրումներ և շատ այլ ոլորտներ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Տոկաևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Ղազախստանը կհետևի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմին, և Բեռլինը չպետք է մտահոգվի այդ կապակցությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել