«Ձեռքբերում» գնահատականը կիրառելի է միայն ՀՀ ոստիկանության գործունեության վերաբերյալ

Սեպտեմբերի 24-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության համատեղ ծրագրի շրջանակներում կայացած կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցինԱնպատժելիության և վատ վերաբերմունքի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված տարածաշրջանային ձեռքբերումները:

Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների հանգուցային դրույթներից ու գլխավոր նպատակներից մեկը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումն է,ոստիկանության գործունեության մեջ հանրության ներգրավվածության մակարդակի բարձրացումը, հրապարակայնության ու թափանցիկության ապահովումը:

Չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին, ոստիկանության ղեկավարության հետևողականության ու նպատակային ձեռնարկումների շնորհիվ՝ բարեփոխումներնայս ուղղությամբ արդեն իսկ լուրջ արդյունքներ են արձանագրել՝ բարձր գնահատականի արժանանալով ոչ միայն մեր քաղաքացիների ու հայաստանյան կառույցների կողմից:Ոստիկանական համակարգի հատկանշական ձեռքբերումն արձանագրեցին նաև եվրոպական կառույցները՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացված՝Հասարակական կարգուկանոնի ապահովման գործում ներգրավված իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներինվերաբերող կոնֆերանսի ընթացքում, որն անցկացվում էր Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության համատեղ ծրագրի շրջանակներում:

Կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի ձեռքբերումները իրավապահ մարմինների աշխատակիցների կողմիցմարդու իրավունքների կոպիտ խախտումների քննության ոլորտում: Եվ պարզվեց, որ «ձեռքբերում» գնահատականը կիրառելի է միայն ՀՀ ոստիկանության գործունեության վերաբերյալ: Հայաստանի ոստիկանության իրականացրած ծավալուն և արդյունավետ աշխատանքն այս ոլորտում արժանացավ բարձր գնահատականի,համարվեց խրախուսելի և որպես լավագույն փորձի օրինակ՝ կիրառման հանձնարարվեց կոնֆերանսի մասնակից մյուս պետությունների` Վրաստանի, Ադրբեջանի,Ուկրաինայի և Մոլդովայի իրավապահ կառույցների պատվիրակություններին:

Մասնավորապես նշվեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության մեջ հասարակության ներգրավվածությամբ կարգապահական հանձնաժողովըբացառիկ օրինակ է տարածաշրջանում և կոնֆերանսի մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչներին առաջարկվեց ուսումնասիրել և օգտագործել այդ փորձը:

Հրապարակային, թափանցիկ, հասարակական լայն ընդգրկվածությամբ գործող Ոստիկանական կարգապահական հանձնաժողովը կոչված է ապահովելու հասարակականկարգուկանոն պահպանող ծառայողների գործունեության առավելագույնս պրոֆեսիոնալ, իրավաչափ քննություն ու վերահսկողություն՝ բացառելով կամայականությունները ևինչպես քաղաքացու, այնպես էլ ոստիկանության ծառայողի իրավունքների խախտումները:

Հայաստանի ոստիկանությունում բարեփոխումները շարունակվում են նախանշված ծրագրի բոլոր ուղղություններով: Եվ ստրասբուրգյան անաչառ ու բարձր գնահատականը ոչմիայն ձեռքբերումների հերթական հանգրվանը նշանավորող ուրախալի փաստ է, այլև բարեփոխումների իրավացիության և ճշգրիտ ուղղության ու նպատակակետիհերթական հավաստում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել