ԼՂ ՊԲ զինծառայողները կարող են ծառայության անցնել Հայաստանի ԶՈւ-ում. փոխնախարար

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, որ ցանկալի կլինի, եթե ԼՂ ՊԲ զինծառայողները ծառայության ընդունվեն Հայաստանի ՊՆ-ում.

«Իրենք մեր հայրենակիցներն են․ իրենց փորձը, գիտելիքները կարող են ծառայեցնել Հայաստանի ԶՈւ-ին։ Այդ առումով ուսումնասիրութուն պետք է իրականացնել, և զինծառայողներին, ովքեր ցանկություն կունենան ԶՈւ-ում ընդգրկվել ծառայության, ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռնվի»,- ասել է նա։

Արման Սարգսյանը հայտնել է նաև, որ Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերական կայուն է, Հայաստանը հետևում է իրավիճակին։

Թե ադրբեջանական զորքերը որ հատվածներում են հիմնականում կուտակված, փոխնախարարը չմանրամասնեց. «Ադրբեջանի հետ գրեթե ողջ սահմանագծով մենք սահմանային գոտում ենք հայտնվել, և եթե կուտակումներ լինում են, դա վերաբերում է բոլոր հատվածներին․ մի տեղ ավել, մի տեղ՝ պակաս, մի տեղ մի զինատեսակ ավել, մի տեղ՝ պակաս։ Բայց, կարևորը, այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, և լարման միտում չի նկատվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել