Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երեկ ուշ երեկոյան ուղևորված թվով 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս:

Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ:

Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել