Ղազախստանը կհետևի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմին. Տոկաև

Ղազախստանը կհետևի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմին, և Բեռլինն այս հարցում որևէ մտահոգություն չպետք է ունենա։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։։

«Պատժամիջոցների հնարավոր շրջանցման հետ կապված՝ Ղազախստանը հստակ հայտարարել է, որ հետևելու է պատժամիջոցների ռեժիմին, մենք շփումներ ունենք համապատասխան կազմակերպությունների հետ՝ պատժամիջոցների ռեժիմը պահպանելու համար», – ասել է Տոկաևը։

«Ինձ թվում է, որ գերմանական կողմը չպետք է մտահոգվի պատժամիջոցների ռեժիմը շրջանցելու հնարավոր գործողությունների առնչությամբ», – հավելել է նա։

Շոլցն իր հերթին գոհունակություն է հայտնել, որ Ղազախստանի կառավարությունն աջակցում է Արևմուտքին պատժամիջոցների շրջանցումը կանխելու ջանքերում։

Տոկաևը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։ Շոլցի հետ հանդիպումից հետո Ղազախստանի ղեկավարը նախատեսում է մասնակցել Կենտրոնական Ասիայի և Գերմանիայի պետությունների ղեկավարների հանդիպմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել