Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում գրառում է արել`անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարմանը և միանալով Ադրբեջանի կողմից ձերբակալված մյուս բոլոր հայերի պաշտպանության շարժմանը։
Ֆուտբոլիստը պահանջել է ապահովել Ռուբեն Վարդանյանի անվտանգությունը և ազատ արձակել նրան։
«Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը հանդես է գալիս հօգուտ խաղաղության և ամբողջ աշխարհի մարդկանց հնարավորություն տալիս ստանալ կրթություն և օգտվել առողջապահական ծառայություններից»,-նշել է ֆուտբոլիստը:
Մխիթարյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչների բռնի տեղահանման ֆոնին հայրենակիցների ձերբակալությունը տագնապալի միտում է դառնում։