ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կենտրոնից ստացված տվյալների համաձայն` Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների տեղաբաշխման կայաններում հաշվառվել է 55 248 անձ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Պետության կողմից կեցավայր են ստացել 17153 անձ, որը մոտ 10000-ով ավելի նախորդ օրվանից։ Երեկ թիվը 8036 էր։ Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է 1958 տեղահանված անձ։ Վայոց Ձորի մարզում տեղահանված անձնացից 1071-ի կեցության հարցն է լուծվել, Գեղարքունիքի մարզում` 1542-ի, Տավուշում` 797-ի, Արագածոտնում՝ 988-ի, Արարատում՝ 3665-ի, Արմավիրում՝ 1231-ի, Լոռիում՝ 663-ի, Կոտայքի մարզում՝ 4156-ի, Շիրակում՝ 783-ի»,– ասել է Բաղդասարյանը։
Նա նշել է նաև, որ այսօր՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20։00–ի դրությամբ, Արցախից բռնի տեղահանված 76.407 մարդ է ժամանել Հայաստան։